Նորություններ
Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են
26.05.2017
Շիրակի մարզը համապետական շաբաթօրյակին հավուր պատշաճի նախապատրաստվել է, ճշտվում են վերջնական պայմանավորվածությունները: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են վերջին հանձնարարականների վերաբերյալ արդյունքները: Մարզպետի տեղակալները, վարչությունների և բաժինների պետերը հանդես են եկել զեկույցներով կատարված նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ մարզային իշխանությունների կողմից տեղեկացվել են մարզում գործող բոլոր կազմակերպությունները, ընկերություններն ու կառույցները համապետական շաբաթօրյակին մասնակցելու համար: Գրավոր տեղեկացում են ստացել մարզում գործող շուրջ 46 կազմակերպություններ:
Գյումրի քաղաքը քարտեզագրվել է, բաժանվել առանձին 61 տարածքների, յուրաքանչյուր տարածքի ամրացվել է պատասխանատու կազմակերպություն, որն իրականացնելու է մաքրման աշխատանքներ: Մարզում շաբաթօրյակի ժամանակ կաշխատի 92 ինքնաթափ, 20 բարձիչ մեխանիզմ, 4 էքսկավատորներ: