Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99- րդ տարեդարձը

26.05.2017

Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու (Սոգթլ( համայնքում մայիսի 26-ին ﬔծ շուքով նշվեց Սոգյութլուի հերոսամարտի 99- րդ տարեդարձը: Համայնքի ու բնակիչներն հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ տեղադրված Սոգյութլուի հերոսամարտի հուշակոթողի մոտ: Վերջին տարիներին արդեն աﬖադույթ է դարձել այդ օրը տնոկատարության վերածել՝ հիշելով այն ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին երկար ժամանակ լռել են: Սոգյութլուն 1918 թվականի մայիսի 18-22 հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Շատերի համար Սոգյութլուի ճակատամարտը դեռ բացահայտված չէ: Եթե Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի մասին աﬔն ինչ ներկայացված է, ապա այդ մարտերի կողքին եղել են նաև Սոգյութլուի ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին ﬕնչև վերջերս հայտնի չէին: 2003 թվականից ի վեր արդեն ավանդույթ է դարձել ոչ ﬕայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար ﬔծ տոնախմբության վերածել այդ օրը: Տոնակատարութանը մասնակցում էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի գլխավորությամբ, ԱԺ ներկա ու նախկին պատգամավորներ, մարզի այլ համայնքների ղեկավարներ, պատմաբաններ, ուխտավորներ: Սառնաղբյուրցիները կարողացել են կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնն ու եկեղեցին: Սակայն, ցավոք երկար տարիներ այս հերոսամարտի մասին չի բարձրաձայնվել, այն դեպքում, երբ ինքնապաշտպանական այդ գործողությունները, իրականացվել են ոչ թե զինվորների, այլ ﬕայն աշխարհազորի՝ Սոգյութլույի ու հարևան գյուղերի բնակիչների կողﬕց: Ինչպես արդեն հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ՝ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետ, թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի ﬕջով անցնել Երևան և Էջﬕածին, սակայն, գյուղի բնակիչներն արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, ﬔկ օրում կարողացան համախմբվել և Գունի և Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրին ﬕանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթ օր տևած ճակատամարտի շնորհիվ հաջողվում է հետ մղել Ալի փաշայի զորքը: Արﬔնուհի Մխոյան 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23