Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
26.05.2017
Սիրելի՛ շրջանավարտներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ համար այս անմոռաց օրվա` Վերջին դասի առթիվ:
Ավանդաբար հնչող վերջին զանգն ունի մեծ խորհուրդ. այն ազդարարում է ձեր մուտքը դեպի նոր կյանք, նոր աշխարհ, որտեղ ձեզ սպասում են բազում անակնկալներ, ինքնադրսևորման և ինքնահաստատման լայն ասպարեզներ և թող որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներն ու ազգային դաստիարակությունն օգնեն բացահայտելու նորը, ընտրելու համապատասխան մասնագիտություն, վստահությամբ հաղթահարելու ցանկացած դժվարություն:
Համոզված եմ` դուք ձեր հաջողություններով ու հաղթանակներով լիովին կարդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Մեկ անգամ ևս շնորհավորելով այս հանդիսավոր օրվա առթիվ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, բազում հաջողություններ, բոլոր երազանքների, իղձերի ու նպատակների իրականացում:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ: