Նորություններ
Շաբաթօրյակ Արթիկ և Մարալիկ քաղաքաներում
27.05.2017
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանին հատկացված տարածքում շաբաթօրյակի ավարտից հետո, այցելեց մարզի Մարալիկ և Արթիկ համայնքներ, տեղերում նայելու շաբաթօրյակի արդյունքում կատարված աշխատանքներին: Մարալիկում պարոն Սիմոնյանը մասնակցեց նաև ծառատունկի, շրջեց համայնքում, տեսավ կատարված աշխատանքները: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը հավաստեց պարոն մարզպետին, որ շաբաթօրյակները կկրեն շարունակական բնույթ, որ իրենց փոքրիկ քաղաքը միշտ լինի մաքուր և հաճելի թե բնակչության, թե Մարալիկ այցելող յուրաքանչյուր հյուրի համար: Մարալիկից հետո պարոն Սիմոնյանն այցելեց Արթիկ, ուր ևս բավակին մեծ ծավալի մաքրման աշխատանքներ էին կատարվել: Իրոք հաճելի է, երբ անցնում ես քո քաղաքով, քո մարզով, վերջին հաշվով քո Հայաստանով և հիանում, որ քո տունը մաքուր է, հպարտանում, որ վաղը Հայաստան այցելող յուրաքանչյուր ոք, նախ ուշադրություն է դարձնելու մեր երկրի, մեր տան մաքրությանը և սիրով լսելու և ծանոթանալու է մեր դարավոր պատմությանը: