Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շաբաթօրյակ Արթիկ և Մարալիկ քաղաքաներում

27.05.2017

 Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանին հատկացված տարածքում շաբաթօրյակի ավարտից հետո, այցելեց մարզի Մարալիկ և Արթիկ համայնքներ, տեղերում նայելու շաբաթօրյակի արդյունքում կատարված աշխատանքներին: Մարալիկում պարոն Սիմոնյանը մասնակցեց նաև ծառատունկի, շրջեց համայնքում, տեսավ կատարված աշխատանքները: Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը հավաստեց պարոն մարզպետին, որ շաբաթօրյակները կկրեն շարունակական բնույթ, որ իրենց  փոքրիկ քաղաքը միշտ լինի մաքուր և հաճելի թե բնակչության, թե Մարալիկ այցելող յուրաքանչյուր հյուրի համար: Մարալիկից հետո պարոն Սիմոնյանն այցելեց Արթիկ, ուր ևս բավակին մեծ ծավալի մաքրման աշխատանքներ էին կատարվել: Իրոք հաճելի է, երբ անցնում ես քո քաղաքով, քո մարզով, վերջին հաշվով քո Հայաստանով և հիանում, որ քո տունը մաքուր է, հպարտանում, որ վաղը Հայաստան այցելող յուրաքանչյուր ոք, նախ ուշադրություն է դարձնելու  մեր երկրի, մեր տան մաքրությանը և սիրով լսելու  և ծանոթանալու է մեր դարավոր պատմությանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23