Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2017

Հարգելի՛ հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Այսօրվա անկախ Հայաստանի գոյությամբ մենք նախ և առաջ պարտական ենք 1918թ. Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Սառնաղբյուրի հերոսամարտերին, ուր կենաց-մահու անզիջում պայքարում հայ ժողովուրդն ապացուցեց իր ազատ ապրելու և անկախությունը պաշտպանելու հաստատակամությունը:
Չնայած իր գոյության կարճատևությանը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարողացավ սերունդներին փոխանցել արժեքային նոր համակարգ, որը հենվում է պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության ու ժողովրդավարության սկզբունքների վրա: Հայ ժողովուրդն իր դարավոր պայքարի արդյունքում ստեղծեց նոր, անկախ և ինքնիշխան երկիր, վերականգնեց կորցրած պետականությունը: Այսօրվա սերունդները կրկին ապացուցեցին, որ իրենց նախնիների արժանի ժառանգներն են:
Մեր պարտքն է սրբորեն պահպանել հայրենիքի ազատության ու անկախության համար զոհվածների հիշատակը, արժանի լինել մեր նախնիների հերոսական անվանն ու շենացնել մեր երկիրը:
Շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, տոկունություն և հավատ` մեր հայրենիքի վաղվա պայծառ ապագայի հանդեպ:

                                                                                                               

                                                                                                                      

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59