Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդի հիմնանորոգումից հետո օծվեց Բանդիվանի եկեղեցին

01.06.2017

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հունիսի 1-ին հիմնանորոգումից հետո օծվեց Բանդիվանի եկեղեցին: Եկեղեցին այսուհետ կրելու է <Սուրբ Խաչ> անվանումը: Եկեղեցու մկրտության ավազանի, սուրբ սեղանի, 6 կողմերի ու 2 սյուների օծման արարողությունից հետո կատարվեց եկեղեցու օրհության կարգ: Եկեղեցու խաչի ու զանգի օրհնության ու օծման արարողությունը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին: Եկեղեցու ամրացման համար եկեղեցու նախկին բազիլիկ կառույցին ավելացվել են նորերը՝ զանգակատունն ու խաչքարը, որոնք ոչ միայն ամբողջացնում են եկեղեցու տեսքն այլ նաև ապահովում սեյսմակայունությունը:
Ախուրյան գետի ձախ ափին` ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա գտնվող գյուղում վերականգնվել է գյուղի նախկին եկեղեցին: Բարերաների՝ Կարապետյան ընտանիքի կողմից եկեղեցին ոչ միայն վերականգնվել է` պահպանելով նախկին տեսքն, այլ նաև կառուցվել է զանգակատունը, տեղադրվել խաչքար, բարեկարգվել է նաև բակը: Հնարավորության սահմաններում օգտագործվել են նախկին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու քարերը: 19-րդ դարի կառույցն ինչպես մյուս եկեղեցիները նույն բախտին են արժանացել՝ խորհրդային տարիներին ծառայել է որպես ամբար:
<Մեզ համար այսօր մեծ ուրախություն է, որ բանդիվանցիների տարիների երազանքն իրականություն դարձավ՝ Բանդիվանի անշուք, խեղճ ու կրակ, լքված եկեղեցին հիմա արդեն հրաշալի տեսք ունի: Այս եկեղեցին տարիներ առաջ եկեղեցի չէր հիշեցնում. 18 տարի առաջ, երբ առաջին անգամ եկա այս եկեղեցի, ցավ ու ողբ ապրեցի, քանի որ եկեղեցին գոմի էր վերածվել: ճիշտ է, տարածքը մաքրվեց, բայց այս ողջ տարիների ընթացքում երազել ենք, որ այն իրական աղոթատեղի վերածվի: Այսօր բարերարի շնորհիվ ունենք այնպիսի բարենորոգված եկեղեցի, որի մասին չենք երազել, բայց սրանով ամեն ինչ ավարտված չէ, այլ նոր է սկսվում>,-իր խոսքում նշեց թեմակալ առաջնորդը՝ հորդորելով բանդիվանցիներին հավատքով շարունակել եկեղեցի այցելել, պսակ ու կնունք անել:Արմենուհի Մխոյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04