Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հունիսի մեկը <<Էմիլի Արեգակ>> կենտրոնում Շիրակի մարզպետի մասնակցությամբ

01.06.2017

Այսօր հունիսմեկյան միջոցառման շրջանակում <<Էմիլի Արեգակ>> բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն էին այցելել  Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը` մարզպետարանի աշխատակիցների հետ միասին: Շիրակի մարզպետը շրջեց տարածքում, մոտեցավ տարբեր տաղավարներում զբաղվող երեխաներին, ծանոթցավ նրանց հետ, նրանց աշխատանքերին, լսեց գեղեցիկ երգեր ու դիտեց  պարեր երեխաների կատարմամբ: Վերջում հյուրերը մոտեցան հյուրասիրության սեղանին, որտեղ կենտրոնի նախկին շահառու, ներկայումս ինչպես ներկայացրին կենտրոնի պատասխանատուները, կենտրոնի խոհարարի օգնական Միքայելը, դաունի համախտանիշ ունեցող 18 ամյա այդ շատ շփվող հոյակապ պատանին, մատուցեց իր պատրաստած թխվածքաբլիթները: Միքայելը հյուրասիրեց բոլորին, իսկ ափսեն ուղղելով պարոն Սիմոնյանին բոլորի համար անակնկալ ավելացրեց,-Աստված քու հետ: Անմիջապես եղավ մարզպետի պատասխանը.<<Աստված քո հետ էլ, Միքայել ջան>>,- ակնհայտ հուզմունքով պատասխանեց  մարզպետը: <<Ինք արդեն իմ հետս է>>,- ժպտացող դեմքով վստահ արտասանեց Միքայելը: Լրագրողների հետ զրույցում պարոն մարզպետը բոլոր երեխաներին մաղթեց  առողջություն, անամպ երկինք և երջանիկ մանկություն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41