Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն 2017

02.06.2017

Հունիսի 1-ին Գյումրու Ա.Սարգսյանի անվան համալիրի մարզադպրոցում տեղի ունեցավ «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն 2017» մարզային փուլի մրցույթը: Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար մրցույթի մարզային փուլին մասնակցում էր 6 թիմ: Սրանք այն թիﬔրեն են, որոնք լավագույն արդյունքներ են գրանցել մրցույթի տարածաշրջանային փուլի մրցուﬓերի ժամանակ: Տարածաշրջանային փուլին մասնակցել է 21 հաստատություն՝ 252 երեխա: Մարզային փٳլի մասնակիցները մարզի Գյումրի, Արթիկ և Ձորակապ համայնքների հաստատություններից էին: Թիﬕ կազմը ՝ 5 տղա և 5 աղջիկ: Ինչպես «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, մարզային փուլում 1-ին տեղը գրաված թիﬓ իրավٳնք կստանա մասնակցելու եզրափակիչ փուլի մրցուﬓերին: Երեխաներն իրենց ուժերը չափեցին փոխանցավազք՝ արգելքների հաղթահարٳմով, խաղային փոխանցավազք, անցում ատլետիկական արգելքների ﬕջով, վարժություն եռանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշների հավաքում: Լավագույն թիմ ճանաչվեց Ախորյանի Լ. Գմյուրի անվան նախակրթարանի «Ծիածան» թիմը: Արդեն 3-րդ տարին է այս թիմը ճանաչվում է մարզային լավագույն թիմ, որը երկու անգամ նաև հանրապետական եզրափակիչ փուլի մրցուﬓերին ճանաչվել է հաղթող:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23