Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մրցում են մարզպետարանի աշխատակիցները.պատվոգրեր հաղթողներին

04.06.2017

Հունիսի 03-04ը ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակիցների միջև անցկացվեցին մարզական խաղեր՝ հրաձգություն օդամղիչ հրացանով, դարթս, նռնակի նետում, թենիսի գնդակի նետում և շախմատ մարզաձևերից:
Միջոցառման գլխավոր նպատակը ոչ աշխատանքային օրերին մարզպետարանի աշխատակիցների ակտիվ հանգստի կազմակերպումն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպի ամրապնդումն էր, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների միջոցով ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզումն ու մասսայականությանը խթանումը:
Պետք է նկատել, որ մրցավայրերում իրոք ծավալվեց բավականին թեժ ու հետաքրքիր մրցակցություն և արդյունքում ըստ մրցաձևերի հաղթողներ և մրցանակակիրներ դարձան.

ա/Հրաձգություն օդամղիչ հրացանով
տղամարդիկ կանայք
Սամվել Գրիգորյան 1-ին տեղ Նարինե Թորոյան 1-ին տեղ
Սարգիս Մելոյան 2-3-րդ տեղ Աստղիկ Ալեքսանյան 2-րդ տեղ
Արամ Վարձելյան 2-3-րդ տեղ Լեյլի Ասլանյան 3-րդ տեղ
բ/Դարթս
տղամարդիկ կանայք
Տիգրան Ղարիբյան 1-2-րդ տեղ Աստղիկ Ալեքսանյան 1-ին տեղ
Կարեն Մայիլյան 1-2-րդ տեղ Նարինե Թորոյան 2-րդ տեղ
Սամվել Գրիգորյան 3-րդ տեղ Լեյլի Ասլանյան 3-րդ տեղ
գ/Նռնակի նետում՝ տղամարդիկ դ/ Թենիսի գնդակի նետում՝կանայք
Արտյոմ Արշակյան 1-ին տեղ Նարինե Թորոյան 1-ին տեղ
Հովհաննես Գաբրիելյան 2-րդ տեղ Լուսինե Մովսիսյան 2-րդ տեղ
Սուրեն Կարապետյան 3-րդ տեղ Աստղիկ Ալեքսանյան 3-րդ տեղ
ե/ Շախմատ՝ տղամարդիկ
Տիգրան Ղարիբյան 1-ին տեղ
Ալբերտ Մարգարյան 2-րդ տեղ
Նորիկ Գրիգորյան 3-րդ տեղ

Հունիսի 5-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր, մաղթեց նորանոր հաջողություններ ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում և հորդորեց շարունակել զբաղվել կամ մոտ մնալ սպորտին քանզի այն առողջություն է, իսկ առողջ մարմնում միշտ առողջ հոգի է լինում:

Հունիսի 11-ի հանգստյան օրը Շիրակի մարպետարանականները կմրցեն նարդի մարզաձևում՝ <<կարճ>> և <<երկար>> մրցակարգերով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58