Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուղեգրեր ազատամարտիկներին ու իրենց ընտանիքներին

07.06.2017

Արդեն յոթերորդ տարին "Արտ" ընկերությունը իրականացնում է "Հատուցում" ծրագիրը, որի շրջանակներում սևծովյան հանգիստ են վայելում ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ ու մարզիկներ: Այս տարի արդեն ,,Հատուցման,, շրջանակներում ուղեգրեր ստացան նաև ապրիլյան պատերազմի մասնակից զինվորներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմում զոհված շիրակցի զինվորների ծնողները: Ծրագրի իրականացմանն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս աջակցել է Շիրակի մարզպետը:
,,Ես ուրախ եմ, որ նման նախաձեռնությունը շարունակական բնույթ ունի և մենք կարողանում ենք գոնե ուշադրություն դարձնել մեր ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին: Ձեր, ձեր որդիների գործն անգնահատելի է մեր հայրենիքի պաշտպանության գործում,-նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը,,:
Նշենք, որ "Արտ" ընկերությունը, ,,Հատուցում,, ծրագրի շրջանակում անցած 7 տարիների ընթացքում անընդﬔջ իրականացրել է ծրագիրը, որից օգտվել են հարյուրավոր ընտանիքներ, այս տարի Շիրակի մարզի մի շարք համայնքներից կօգտվեն 50 շահառուներ, Արմավիրի մարզից` 96, Լոռու մարզից` 30: ,,Մեզ մարզպետարանից զատ օգնել ու աջակցել են չորս եվրոպական երկրների հայ համայնքներ, ինչպես նաև ՌԴ մի քանի քաղաքների հայկական համայնքներ,, ,-ասաց նախաձեռնٳթյան հեղինակ Արտյոմ Թումանյանը:
Արտյոմ Թումանյանը 30-ամյա երախտագիտության հոբելյանական ոսկե հուշամեդալով պարգևատրեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին` ի նշան երախտագիտության ու ծրագրին աջակցելու:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:24:52