Նորություններ
Շիրակի մարզպետի անունից առաջին պատվոգիրը Հմայակ Դուրգարյանին
12.06.2017
Գյումրու Հայորդյաց տանը հունիսի 12-ին ելույթ է ունեցել Երևանի կամերային նվագախումբը: Համերգը նվիրված է եղել աշխարհահռչակ արվեստագետ Հմայակ Դուրգարյանի 75 ամյակին: Միջոցառմանը մասնակցել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, երկրպագուներ:
<Մշակույթն է, որ ազգը տարբերակում է մյուս ազգերից, առանց մշակույթ ազգը դադարում է ազգ լինելուց: Եթե մենք մեր մշակույթը բարձր պահենք, ապա մեր ինքնությունը բարձր կպահենք, կկարողանանք մյուս ազգերի մեջ մեր դիրքն ունենալ: Ձեր գործը որպես արվեստագետի անգնահատելի է>,- արվեստագետին ու ներկաներին ողջունելիս նշել է Արթուր Խաչատրյանը:
Ի դեպ Հմայակ Դուրգարյանն արժանացել է Շիրակի նորանշանակ մարզպետի անունից տրվող առաջին պատվոգրին` ծննդյան 75 ամյակի և երաժշտության բնագավառում ունեցած ավանդի համար: