Նորություններ
Այցելություն Շիրակի երկրագիտական թանգարան
13.06.2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հունիսի 13-ին այցելեց Շիրակի երկրագիտական թանգարան, շրջեց թանգարանում, ծանոթացավ թանգարանի առջև ծառացած խնդիրներին, այնտեղ պահվող եզակի, անգին ցուցանմուշներին:Նշենք, որ թանգարանում ամփոփված են պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող շուրջ 30.000 ցուցանմուշներ, այդ թվում` մինչև 5000 տարվա վաղեմության խեցեգործական եզակի նմուշներ, դրամներ, գորգեր, կարպետներ ու զարդեր: