Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԴ մշակութային միջոցառումներին ընդառաջ

14.06.2017

Հունիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչի, հրամանատարի օգնական գնդապետ Աշոտ Կարապետյանի հետ: Պարոն Պոլյուխովիչը նախ շնորհավորեց պարոն Խաչատրյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ներկայացրեց հունիսի 17-ին Գյումրիում ՌԴ Զինված ՈՒժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գլխավոր վարչության կողմից կազմակերպվելիք մշակութային միջոցառման որոշ մանրամասներ: Մշակութային ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն ԲԿՄ ակումբի հանրահայտ մարզիկներ, թատրոնի և կինոյի, կրկեսի դերասաններ, էստրադային երգիչ երգչուհիներ, ,,Ֆորպոստ,, և ,,Չյորնիե բեռետի,, էստրադային համույթները: Հյուրերը կայցելեն Գյումրու ,,Սև բերդ,, , ,,Պատվո բլուր,, հուշահամալիր, կայցելեն Գյումրու 102-րդ ռազմաբազա: Ծրագրի կազմակերպիչների և պատասխանատուների վստահեցմամբ` Երևանում և Գյումրիում անցկացվելիք մշակութային ծրագրերը հետաքրքրություն կառաջացնեն և բավականություն կպատճառեն մայրաքաղաքի և Գյումրու բնակչությանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56