Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը սկսել է հանդիպումների շարքը համայնքների ղեկավարների հետ

15.06.2017

Հունիսի 15-ին Արթիկի նախկին տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպումով մեկնարկել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հանդիպումների շարքը մարզի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի և համայնքների առջև ծառացած խնդիրները, դրանց լուծմանը միտված ծրագրերն ու նախաձեռնությունները: Մասնավորապես, շահագրգիռ ու անկեղծ քննարկման ընթացքում, անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների զարգացման և ներդրումային ծրագրերին, համայնք-մասնավոր հատված համագործակցությանը, համայնքների բյուջեների կատարողականին: Մարզպետը ներկայացրել է նաև տարածքների զարգացմանն ուղղված պետական ծրագրերը: Քննարկման ավարտին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ընդգծել է. ՙԻմ դռները միշտ բաց են բոլորի համար, ցանկացած մտահոգությամբ կարող եք դիմել ինձ, միասին կքննարկենք և կփորձենք լուծում գտնել բոլորիս մտահոգող հարցերին՚: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37