Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեղվաբույծներին հետքրքրող հարցերի քննարկում Շիրակի մարզում

15.06.2017

Հունիսի 15-ին Շիրակի մարզ է այցելել Մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը, ով սկզբում հանդիպել է Շիրակի նորանաշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ: Տիկին Ծառուկյանը շնորհավորել է մարզպետին նոր աշխատանքի անցնելու կապակցությամբ, մաղթելով բեղմնավոր և արգասաբեր աշխատանք` ի շահ Շիրակ աշխարհի: Այնուհետև Ռոզա Ծառուկյանը մարզպետին ներկայացրել այցի նպատակը, որից հետո խորհրդակցություն է տեղի ունեցել մարզում գործող մեղվաբույծների հետ: Քննարկվել են մեղվաբույծներին հուզող խնդիրներ: Նրանց անվճար տրամադրվել է ,,Բիվարոլ,, դեղամիջոցը, որը նախատեսված է բժշկական կանխարգելիչ միջոցառումների համար: Դեղամիջոցը նոր է և ձեռք է բերվել գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորման հաշվին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58