Նորություններ
Քննարկում ,,Ընտանիքների հզորացում,, թեմայով
15.06.2017
2017 թվականի հունիսի 15-ին Շիրակի մարզպետարանում կազմակերպվեց քննարկում ,,Ընտանիքների հզորացում,, թեմայով: Հրավիրված էին երեխաների հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց շարունակական համագործակցության համար և ներկայացրեց առաջիկայում ոլորտում նախատեսված աշխատանքների պլանավորումը:
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաների ընտանիքներում կատարվել է կարիքների խորքային գնահատում, ինչի հիման վրա կազմվել են եզրակացություններ՝ առկա ռիսկերի լուծմանն ուղղված առաջարկություններով:
Ներկայումս ,,Առավոտ,, ԲՀԿ-ի և մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության/ԸԿԵԻՊ/ բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվում է 20 երեխայի վերադարձը ընտանիք: Սակայն դեռևս կան ընտանիքներ, ովքեր բազմաբնույթ աջակցության կարիք ունեն: ԸԿԵԻՊ բաժնի առաջարկությամբ ՍՕԱՌ Հայ Ծնողազուրկ Երեխաների Օգնության Միություն Հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց, համագործակցված աշխատանքի արդյունքում, օգնել հզորացնելու 10-15 ընտանիք ևս:
Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն առաջարկեց իր օգնությունը՝ մասնագիտական փորձի փոխանակման, վերապատրաստումների միջոցով նոր փորձի և գիտելիքների ձեռքբերման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին բազմաբնույթ օժանդակություն տրամադրելու գործում: