Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է Հայաստան-Վրաստան Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության եզրափակիչ համաժողովը

16.06.2017

2017 թվականի հունիսի 16-ին, Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում կայացել է Հայաստան - Վրաստան Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցության ծրագրի 5-րդ պաշտոնական եզրափակիչ համաժողովը: Համաժողովը մեկնարկել է ցուցահանդեսով, որին ներկայացվել են ՙԵրիտասարդների զբաղվածության ընդհանուր մարտահրավերների լուծում՝ միջսահմանային միասնական զբոսաշրջություն՚, ՙԸնդհանուր լուծումներ միասնական հիմնախնդիրներին՚, ՙՀեծանվային և գյուղական միջսահմանային միասնական զբոսաշրջություն՚ և այլ ծրագրեր: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Վրաստանի պատվիրակության նախագահ` Իրակլի Մատկավան, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլ հյուրեր շրջել են տաղավարներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Ցուցահնադեսին հաջորդած մամուլի ասուլիսից հետո, հյուրերը մասնակցել են ՙԱզդեցություն մարզային կայուն զարգացման և միջսահմանային համագործակցության վրա՚ խորագրով կոնֆերանսին, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես են եկել ինչպես Վաչե Տերտերյանն ու Իրակլի Մատկավան, այնպես էլ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: ՙԵս շնորհակալություն եմ հայտնում մեր Եվրամիության բոլոր գործընկերներին ու բարեկամ երկրների ներկայացուցիչներին: Վստահորեն նշում եմ, որ մեր մարզը պատրաստ է բոլոր ջանքերը, հնարավորությունները, կարողությունները, եռանդը ներդնել, որ նոր ծրագրեր կյանքի կոչվեն և մեր երիտասարդները, երիտասարդ կազմակերպությունները կայանան, ինքնադրսևորվեն՚:
Նշենք, որ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրում Հայաստանից ներառված է 9135 քառ.կմ տարածք, իսկ Վրաստանից՝ 12,941 քառակուսի կմ: Ծրագրում ներառվել են հայ-վրացական սահմանի 225 կմ երկայնքով տեղակայված շրջանները՝ Հայաստանի Լոռի, Շիրակի և Տավուշի մարզեր և Վրաստանի Քվեմո Քարթլին և Սամցխե-Ջավախեթին: Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2014 թվականի նոյեմբերին: Համագործակցության ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում գործող 33 կազմակերպություններից բաղկացած 9 միջսահմանային կոնսորցիումների տրամադրվել են դրամաշնորհեր՝ լուծումներ առաջարկելու տարածքային զարգացման տարատեսակ հիմնախնդիրների:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23