Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միավորված Սարապատում մի շարք հիմնախնդիրներ լուծված են

16.06.2017

Հունիսի 16-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ հանդիպում է ունեցել խոշորացված Սարապատ համայնքի ղեկավարի, համայնքի աշխատակազմի, ավագանու, վարչական ղեկավարների հետ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վաչե Տերտերյանն ու Արթուր Խաչատրյանը ներկայացրել են տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների ընթացիկ փուլի առաջնայնությունները, գործընթացային և առօրյա աշխատանքին վերաբերող կարևոր հիմնահարցեր:
ՙՁեր օրինակը լավագույններից մեկն է, երբ համայնքի խոշորացումն արդյունք է տվել, իրականացվել են ծրագրեր, որոնք մինչ խոշորացումը չէին կատարվել՚,- նշել է Վաչե Տերտերյանը:
Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը ներկայացրել է անցած ամիսներին իրականացված աշխատանքները, որոնք հնարավոր են եղել իրականացնել միայն բնակավայրերի հնարավորությունների միավորման արդյունքում: ՙԿարողացել ենք ձեռք բերել երկու տրակտոր, որոնց միջոցով իրականացրել ենք Սարապատ-Գոգհովիտ-Հողմիկ 7 կմ ճանապարհահատվածի, Սալուտ – Բաշգյուղ – Փոքր Սարիար – Կաքավասար – Սարապատ - Ձորաշեն բնակավայրերի 28 կմ, Թորոսգյուղ – Լեռնագյուղ - Բաշգյուղ 5 կմ ճանապարհների հարթեցման և հողային աշխատանքներ, ինչն իրապես կարևոր աշխատանք էր բոլոր այս բնակավայրերի համար՚,- կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելիս ասել է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարի տեղակալն էլ, ով մինչ խոշորացումը ղեկավարել էր Փոքր Սարիար համայնքը, ելույթի խոսք խնդրելով ներկայացրել է իր դիտարկումները. ՙՊարոն մարզպետ, պարոն Տերտերյան ես մինչ խոշորացումը թերահավատորեն էի նայում այս միավորման արդյունավետությանը, սակայն հիմա ուրախ եմ, որ դրական տեղաշարժերը երկար սպասեցնել չտվեցին, Փոքր Սարիարի համար դաշտային աշխատանքների իրականացման անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը երազանքի նման մի բան էր 20 տարի շարունակ, հիմա Սարապատն ունի 3 միավոր տեխնիկա, որն առավել դյուրինացնում է գյուղատնտեսական աշխատանքերը՚:
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներին: Մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորել է սեփական եկամուտների ժամանակին հավաքագրումը. ՙ Հավասարակշիռ թիմ եք ձևավորել, կարող եք աշխատել, մնում է ձեր աշխատանքը լինի թափանցիկ, վստահ եմ հարկերի հավաքագրման ցուցանիշներն առավել կբարձրանան, եթե դուք ապահովեք բյուջետային ծախսերի վերաբերյալ բացարձակ թափանցիկություն՚:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58