Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Արտավազդ Ալիխանյանի անվամբ դասասենյակ

17.06.2017

 Հունիսի 17-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց Արցախի հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ, հրամանատար Արտավազդ Ալիխանյանի անվամբ ռազմագիտության դասասենյակ: Մինչև դասասենյակի բացման արարողությունը, միջոցառման մասնակիցները, Արտավազդի զինակից ու կուսակից ընկերները, Արտոյի այրու, աղջկա և թոռների հետ այցելեցին ,,Շիրակ,, գերեզմանատուն: Արտոյի, Արցախյան հերոսամարտի բոլոր նահատակների շիրմներին ծաղիկներ և ծաղկեպսակ դնելուց հետո միջոցառման մասնակիցները դպրոցում մասնակցեցին դասասենյակի անվանակոչության արարողությանը: 1991-92 թթ սկզբին մասնակցել է Ջրակուս, Տող, Մարիամաձոր գյուղերի ինքնապաշտպանության համար մղվող մարտերին: Մասնակցել է Քարինտակ գյուղի ինքնապաշտպանական մարտերին: 1992 թ. հունիսի 14-ին Բեկոր Աշոտի ջոկատը շրջափակումից դուրս բերելու նպատակով փակել է Ալիաղալի գյուղում  Աղդամ-Սրխավենդ ճանապարհահատվածը: 1992թ-ի հունիսի 17-ին Ալիաղալի գյուղում տեղակայված թշնամու կրակակետերի վնասազերծման մարտում, փայլուն կատարելով առաջադրված խնդիրը, վնասազերծում է մի քանի կրարակետեր, հարևանների հետ փոխգործակցության բացակայության պատճառով ջոկատը դուրս է բերում ելման դիրքեր: Մենակ իր վրա վերցնելով կրակը` ապահովում է իր ջոկատի վիրավորների տեղափոխումը, որտեղ   հերոսաբար զոհվում է թշնամու տանկի արկի պայթյունից: Արտավազդ Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ Մարտական  Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով և  ՀՀ Արիության մեդալով:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23