Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ հանդիսավորությամբ բացվեց Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքը

19.06.2017

Հունիսի 19-ին բացվեց Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի նոր մասնաշենքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի և Թրբանճյան ընտանիքի անդամների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
<Մենք փառք ենք տալիս երկնավորին, որ իր շնորհները տվեց այս հինավուրց վանական համալիրի վրա: Խորհրդային անաստվածության տարիներին վանական համալիրը հռչակվել էր որպես պատմական հուշարձան: Վանքի դռները փակվել էին մեր ժողովրդի հավատավոր զավակների առաջ: Մեր հոգին այսօր երգում է ու ցնծում, քանի որ բազում հավատավոր զավակներ իրենց աղոթքն են բարձրացնում այս հնամենի տաճարից: Մենք վստահ ենք, որ այստեղ կրթվող սաներով պետք է կրկին ծաղկի ու պայծառանա այս հինավուրց վանական համալիրը,-իր խոսքում նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փաստելով, որ սա մասն է այն ընդարձակ ծրագրի, որ իրականացվելու է, քանի որ այս ծրագիրը առաջին շրջափուլն է՝ հաջորդը պետք է լինի վանքի վերանորոգումը և տարածքի բարեկարգումը:
Շիրակի մարզպետը ևս շնորհակալություն հայտնեց բարերարներից աստվածահաճո գործ կատարելու համար. <Այսօր հիրավի բոլորիս համար արժանահիշատակ օր է, քանի որ Թրբանճյան ընտանիքի աջակցությամբ վերանորոգվել է այս գեղեցիկ կրթական հաստատությունը, որի նշանակությունն ու դերը կարևոր է ոչ միայն Շիրակի մարզի, այլ ողջ ՀՀ համար: Վստահ եմ, որ այս կրթական հաստատությունը կշարունակի պատրաստել սաներ, որոնք իրենց արժանի տեղը կունենան ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ կյանքում` պահպանելով հայկական արժեքները>,- ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետը:
Միջոցառմանը մասնակցում էին Ջերալդ և Փաթրիիսիա Թրբանճյանների զավակները՝ Լորի Մնչերյանը, Փոլ և Գերի Թրբանճյանները և իրենց զավակները: Հենց Թրբանճյանների աջակցության շնորհիվ է, որ վերականգնվել է ոչ միայն նոր մասնաշենքը, այլ նաև այն մասնաշենքը, որտեղ անցած 5 տարիների ընթացքում կրթական ծրագիր է իրականացրել Թրբանճյան ընծայարանը ու ապահովվել է հաստատության կեսագործունեությունը :
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44