Նորություններ
Շիրակի մարզում էր Տարածքային կառավարման և զարգացման նախարարաը
19.06.2017
Հունիսի 19-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի և Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Ողջի բնակավայր, ծանոթացավ այստեղ իրականացված ծրագրերին, մասնավորապես, նախարարին տեղեկացրին, որ Ողջիում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ: Այնունետև Դ. Լոքյանը եղավ համայնքային կենտրոնում, զրուցեց բնակիչների հետ: Նախարարը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեց «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ուր նրան ներկայացվեց ընկերության աշխատանքները:
«Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի տնտեսություններից: Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան: Նշենք նաև, որ «Բանդիվան կաթ» ընկերության ապխտած պանիրը միակ արտադրատեսակն է, որ արտահանվում է Իսրայել` քիչ քանակությամբ:
Այնուհետև տարածքային կառավարման և զարգազման նախարարը խորհրդակցություն անկացրեց Ամասիայի գյուղապետարանում, քննարկվեցին ընթացիկ հարցեր, նախարարին ներկայացվեց, որ Ողջիից-Ամասիա 12 կմ երկարությամբ հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային եղանակով:
Դավիթ Լոքյանն այնուհետ այցելեց Արփի համայնք, մինչ նախատեսված խորհրդակցության մեկնարկը, ծանոթացավ համայնքում նոր սպասարկման կենտրոնի շինաշխատանքների ընթացքին: Նշենք, որ աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում»ծրագրի շրջանակներում: