Նորություններ
Համայնքի ղեկավարի ընտրություններ մարզի Հովիտ, Բայանդուր, Կարմրաքար համայնքներում
19.06.2017
2017 թվականի հունիսի 18-ին ՀՀ Շիրակի մարզի Հովիտ, Բայանդուր Կարմրաքար
համայնքներն ընդգրկող 32/2, 32/1, 30/1ընտրատարածքային տեղամասերում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ: Հովիտ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էին երկու թեկնածո` Արարատ Վարդգեսի Սհակյանը,
Ավետիք Անուշավանի Սերոպյանը / ըստ անձնագրային տվյալների/:
Այս տեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 399 է, ընտրություններին մասնակցել է 265 ընտրող: Նախնական տվյալների համաձայն Սհակյան Արարատի
օգտին կողմ է քվեարկել 114, Սերոպյան Ավետիքի օգտին 151
ընտրող, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 0 :
Բայանդուր համայնքում առաջադրվել էր մեկ թեկնածու` Դավդյան Դավիդ Ֆուրմանովի : Այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 538 է, ընտրությանը մասնակցել է 220 ընտրող: Նախնական տվյալների համաձայն Դավդյան Դավիդի օգտին կողմ է քվեարկել 214 ընտրող, 0 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Կարմրաքար համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր մեկ թեկնածու` Արթուր Վաղինակի Մաթևոսյանը: Այս համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 42 է, ընտրությանը մասնակցել է 15 ընտրող: Ըստ նախնական տվյալների` Արթուր Մաթևոսյանի օգտին կողմ է քվեարկել 14 ընտրող անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 1: