Նորություններ
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը հյուրընկալել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին
20.06.2017
Հունիսի հունիսի 20-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։ Ամալյա Եղոյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կենտրոնում, ծանոթացել այստեղ տեղակայված ընկերություններին, ԳՏՏԿ-֊ում Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերին, ինչպես նաև Եվրոպական Միության ու Տարածքային Կառավարման Նախարարության ֆինանսավորմամբ ՄԻԿ և ԳՏՏԿ համագործակցությամբ ընթացող
«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի մանրամասներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին:
Ամալյա Եղոյանը ոգևորությամբ փաստել է, որ իրենց կողմից ամեն ինչ արվում է նոր ձեռնարկներ ու նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: <Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում շարունակվում են «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում իրականացվող անվճար ծրագրավորման դասընթացները, Տեխնո-ուրբաթի շրջանակներում հանրաճանաչ տարբեր մարդկանց հյուրընկալությունները, ամառային երկամսյա նախապատրաստական դասընթացները> և այլ ծրագրեր>,- նշել է տիկին Եղոյանը: Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է բոլոր ձեռնարկներով և վստահություն հայտնել, որ համագործակցություն տեխնոլոգիական կենտրոնի հետ ստացվելու է։ Մարզպետը ոգևորիչ է համարել այստեղ երիտասարդ կադրերի ներգրավվածությունը։