Նորություններ
Ուղերձ բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2017
Հարգելի՛ բուժաշխատողներ
Ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այս տոնը ևս մեկ առիթ է գնահատելու և կարևորելու ձեր պատվաբեր ու պատասխանատու առաքելությունը: Հայ ժողովուրդը միշտ խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը:
Մասնագիտական հմտություն, արհեստավարժություն, ուշադրություն մարդկանց նկատմամբ և անսահման մարդասիրություն` ահա այն կարևոր հատկանիշները, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր բուժաշխատող մեր մարզի բնակչության բուժսպասարկումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Սիրելի՛ բուժաշխատողներ, Ձեզ է վստահված ամենաթանկը` մարդկային կյանքը, որը պարտավորեցնում է միշտ հավատարիմ մնալ մասնագիտական երդմանը` բարձր պահելով բժշկի կոչումը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, մասնագիտական նոր նվաճումներ ու վերելքներ:
Շիրակի մարզպետ` Ա. Խաչատրյան