Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնավարժանքներ Շիրակի մարզում

22.06.2017

Հունիսի 22-ին ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ուսումնավարժություն է անցկացրել <Կառնուտի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում> թեմայով:
Ուսումնավարժանքին մասնակցել են նաև Շիրակի մարզպետարանի աշխատակիցները, իսկ տարհանման հանձնաժողովի նախագահն է եղել Շիրակի մարզպետի տեղակալ Սերյան Պետրոսյանը:
Ըստ իրավիճակի տեղի է ունեցել Կառնուտի ջրամբարի փլուզում, որի հետեւանքով ջրի տակ հայտնվելու վտանգի առջեւ են կանգնած Շիրակի մարզի Արեւիկ եւ Ախուրյան համայնքները: Անհրաժեշտ է եղել բնակչության տարհանում: Ջրհեղեղի պատճառը տեղումների բարձր ինտենսիվութույնն է եղել: Իսկ ջրհեղեղի հետեւանքով տեղի է ունեցել նաեւ էլեկտրալարերի վնասում, բռնկվել է հրդեհ: ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները նախ Արեւիկ համայնքում տարհանել են երեխաներին, ապա փրկարաները շտապելով Ախուրյան համայնքի մանկապարտեզ, որը եւս գտնվում է ռիսկային գոտում՝ կանոնակարգված շենքից տարհանել են երեխաներին, ապա աշխատակազմին, նրանց բարեհաջող տեղափոխել` անվտանգ տարածք:
Հրշեջ-փրկարարները ժամանելով դեպքի վայր նախ մեկուսացրել, ապա հանգցրել են կրակը, որից հետո համապատասխան սարքավորումներով փորձել են փլատակների տակից հանել տուժվածին:
ԱԻՆ Շիրակի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը կարեւորելով նման ուսումնավարժանքների դերն ասել է, որ ներկայումս մարզում ոչ մի սելավարատրի փլուզման վտանգ չկա. <Այս պահին ավարտվում են Արթիկի սելավատարի մաքրման աշխատանքները: Կատարված աշխատանքը կարելի է լավ գնահատել: Պլանային աշխատանքներ են կազմակերպվել նաեւ Կապսի ջրամբարում: Մարզում առկա է եւ ծանր, եւ թեթեւ ուժի ինժիներական տեխնիկա: Անհրաժեշտության դեպքում առաջին աշխատանքները կարող են միանշանակ իրականացվել>:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01