Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը կրկին եղել է Արթիկում.հանդիպում Սասունցի Դավիթ վնասված շենքի բնակիչների հետ

26.06.2017

Հունիսի 26-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետի տեղակալների, քաղաքաշինության վարչության պետի, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի հետ կրկին այցելել է Արթիկ` Սասունցի Դավիթ փողոցի 13 շենք, հանդիպել բնակիչներին: Արթուր Խաչատրյանը շրջել է բոլոր բնակարաններում, պատասխանատուներին հատկապես հետաքրքրել է շենքի առավել վնասված այն հատվածը, որտեղ գտնվում են մեկ և երկու սենյականոց բնակարանները: Մարզպետը անձամբ է ծանոթացել բոլոր բնակարանների տեխնիկական վիճակին, անհատապես զրուցել բնակարանատերերի հետ: Մարզպետը նշել է, որ այն բնակիչները, ովքեր բնակության այլ վայր տեղափոխվելու խնդիր ունեն, ապա բնակվարձի գումարը կտրամադրի մարզպետարանը մինչև խնդրի վերջնական լուծումը: Իսկ խնդրի կարգավորման համար մի քանի տարբերակներ արդեն իսկ քննարկվում են: Նշենք, որ շենքն ունի 12 բնակարան, որոնցից 5-ը` մեկ սենյականոց, 3 բնակարանը` 2 սենյականոց, իսկ 4 բնակարան 3 սենյականոց է: Արթուր Խաչատրյանը Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ուղեկցությամբ շրջել է նաև համայնքի մի քանի թաղամասերում, ծանոթացել վթարային ու վնասված մի շարք շենքերում տիրող վիճակին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54