Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 20-րդ տարեդարձը

26.06.2017

Հունիսի 26-ին Գյումրու  <<Հոկտեմբեր>> կինոթատրոնում տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի կազմավորման հոբելյանական 20-րդ տարեդարձը։
Մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ իրենց սուղ ժամանակից մաս առանձնացնլու և ներկա գնտվելու մասնաճյուղի հոբելյանական միջոցառմանը։
Սամսոն Դավոյանը հիշեց թե՞ ինչպես է իր մոտ ծնվել Գյումրիում տնտեսագիտական բուհ ստեղծելու գաղափարը․
<<1996 թվականին գտնվում էի Վիեննայում․ գիտեք՝ այդ տարիներին Հայաստանում ցուրտն ու խավարը նոր էր անցել, սոցիալական ծանր վիճակ էր, և մենք տեսնում էինք, որ մեր շատ դիմորդներ ու ընտանիքներ աղքատության մեջ էին և հնարավորություն չունեին դիմելու՝ Երևանյան բուհերում սովորելու։
Ես վերադարձա և այդ գաղափարը ներկայացրեցի այդ ժամանակվա Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանին ով իմ ուսանողական ընկերներ էր, նա մեծ խանդավառությամբ ընդունեց, և նա իրենից կախված ամեն ինչ արեց, որ 1997 թվականինին արդեն բացվեց մասնաճյուղը։
Մենք տեղավորվել էինք երկաթգծի տեխնիկումում, 3 սենյակ էինք վարձակալել, աշխատակազմը 5 հոգի էր։ Մենք այդ պայմաններում պատվով հաղթահարեցինք դժվարությունները և հիմա ունենք այնպիսի բուհ որով կարող ենք հպարտանալ։>>
Պարոն Դավոյանը հատուկ շնորհակալություն և հաջողություն մաղթեց նորանշանակ մարզպետին։
Իր խոսքում մասնաճյուղի տնօերն, պրոֆեսոր Դավոյանը նշեց, որ այսօր արդեն ոչ միայն մասնաճյուղն է ընդունում դասախոսներ Երևանյան համալսարաններից, այլ մենք նույնպես ունենք այնպիսի բարձրակարգ մասնագետներ ովքեր դասավանդում են և աշխատում են հռչակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում։
Ելույթ ունեցան նաև Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, ՀՊՏՀ ԳՄ դասախոս Լուսյա Գալոյանը, ՀՊՏԳ ԳՄ մագիստրանտ, ԿԲ անվանական թոշակառու Ա․ Պապիկյանը։
Միջոցառման պաշտոնական մասի ավարտին համերգով հանդես եկավ ֆոլկ-ռոք խումբ Բամբիռը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32