Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը, Շիրակի մարզի համայնքների կայքերի օրինակը,, թեմայով սեմինար-քննարկում

27.06.2017

Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնը հունիսի 27-ին Շիրակի մարզպետարանում կազմակերպել է ,,Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները - Շիրակի մարզի համայնքների կայքերի օրինակը),, թեմայով սեմինար-քննարկում:
Քննարկման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով կարևորել է արդիական տեղեկատվական համակարգերի և համայնքների պաշտոնական կայքերի արդյունավետ շահագործումը: ,,Այսօրվա տեղեկատվական անդադար հոսքերի դարաշրջանում չափազանց կարևոր է օպերատիվ աշխատանքը, պետք է ամեն հնարավորություն օգտագործել աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար, խոսքս ինչպես ավագանու նիստերի հեռարձակմանն է վերաբերում, այնպես էլ բնակիչների հետ հետադարձ կապին, ինչը հնարավորություն կտա լսել քաղաքացիներին, իմանալ նրանց կարծիքներն առավել արագ և պատասխանել,, ,- նշել է Շիրակի մարզպետը:
Նշենք, որ սեմինարի ընթացքում ներկայացվել են Շիրակի մարզի համայնքների կողմից համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի և համայնքների պաշտոնական կայքերի շահագործման մշտադիտարկման արդյունքները, մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնել կայքերի գործարկման ընթացքում առաջացած խնդիրները, հարցադրումներով դիմել մասնագետներին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:27:02