Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվել է ,,Պլազա Վիկտորիա,, անունը կրող նոր հյուրանոց

27.06.2017

Հունիսի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում բացվել է ,, Պլազա Վիկտորիա,, հյուրանոցը: Բացման հանդիսավոր արարողությանը հիմնադիրների հետ մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցում կարևորել է ձեռնարկը, նշելով, որ զբոսարջության զարգացումը Շիրակի մարզում չափազանց կարևոր է, քանի որ մարզն ու, մասնավորապես, Գյումրի քաղաքն իրապես զբոսաշրջութայն խոշոր կենտրոն դառնալու մեծ ներուժ ունեն:
,,Գյումրին ինքնատիպ կոլորիտ ու հարուստ մշակույթ ունեցող քաղաք է,
,, Պլազա Վիկտորիան,, կնպաստի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը,, ,- ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Նշենք, որ նորաբաց հյուրանոցում այս պահին աշխատում է 25 մարդ: Այն ունի շքեղ ու հարմարավետ կահավորված 25 սենյակ` նախատեսված 40 հյուրի համար: Գործնական ու գիտական միջոցառումների համար գործում է կոնֆերանս դահլիճ, կան նաև բանակցությունների սենյակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:37:04