Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյուղատնտեսական ծրագրերի քննարկում Շիրակի մարզպետարանում

28.06.2017

Հունիսի 28-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ է  այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մասնակցությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մարզպետարանի պատասխանատուների, համայնքապետերի, ոլորտի ներկայացուցիչների հետ: Շիրակի մարզպետըողջունելով գյուղատնտեսության նախարարին` նշել է. <Մեզ համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության բնագավառում նոր ձեռքբերումներ ունենալը, ցանկացած նոր ծրագիր ու առաջարկ մենք կփորձենք իրականացնել և մեր մասնակցությունն ապահովել>,-ասել է Արթուր Խաչատրյանը:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում տեղեկատվության թվայնացմանը, ընդգծելով, որ տվյալների թվային միասնական բազայի ստեղծումը կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը: Նախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ապահովագրման խնդրին. <Ապահովագրական համակարգի ներդրումը ոլորտի առաջնային խնդիրներից մեկն է, անհրաժեշտ է, որ և գյուղացին ստանա փոխհատուցում կրած վնասի համար, և ապահովագրական ընկերությունները կարողանան նորմալ գործունեություն ծավալել>: Քննարկման ժամանակ անդրադաձ է կատարվել նաև գյուղատնտեսական վարկերի, դրանց տոկոսադրույքների իջեցման, գյուղտեխնիկայի ձեռքբերման, սերմացուների, բերքի մթերման ու այլ հիմնախնդիրների:
Հանդիպման ավարտին գյուղատնտեսության նախարարը համայնքապետերին ու ֆերմերներին է ներկայացրել նոր ներդրումային ծրագիր, որն իրականացնող Վլադիմիր Պողոսյանը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից ու պատրաստ է առանց տոկոսադրույքի ֆինանսավորել դաշտավարական աշխատանքները: Ծրագրի մանրամասներներն Իգնատի Առաքելյանը խոստացել է ներկայացնել առաջիկա օրերին. մինչ այդ ներդրողն անձամբ ներկայացրել է որոշակի մանրամասներ: Մասնակիցների միջև ծավալվել է շահագրգիռ քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42