Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

28.06.2017

Հունիսի 28-ին Շիրակի մարզպետի մոտ կայացել է զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ քննարկվել են 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Նիստին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:
Շիրակի մարզպետը հորդորել է զորակոչի կազմակերպչական աշխատանքներում լինել ուշադիր, իսկ բժշկական հանձնաժողովներին առավել աչալրջություն ցուցաբերել:
Զորակոչային հանձնաժողովի անդամները բուժզննման աշխատանքներից զատ քննարկել են նաև զորակոչի անցկացման հետ կապված այլ հարցեր:
Նշենք, որ ամառային զորակոչի առաջին օրը հուլիսի 2-ն է: Ավանդույթի համաձայն այն կմեկնարկի տոնական միջոցառմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41