Նորություններ
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է
29.06.2017
ՀՀ Շիրակի մարզպետարանի և Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ և ՀՀ Շիրակի մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին:
Արցախյան ազատամարտում ՀՀ Շիրակի մարզից հաշվառված են թվով 12 անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ:
Գյումրու արցախյան ազատամարտի թանգարանի բակում գտնվող հուշաքարի մոտ ծաղիկներ են դրվել, այնուհետև Գյումրու «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի է ունեցել մոմավառություն, իսկ Կարմիր Խաչի Շիրակի մարզային կազմակերպության շենքում անհայտ կորած ազատամարտիկների հարազատների համար կազմակերպվել է հյուրասիրություն: