Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Տարոն- Ավիան>> դեպի Մոսկվա առաջին թռիչքն է իրականացրել

30.06.2017

Հայաստանի հյուսիսային օդանավակայանի գործունեության ակտիվացման ուղղությամբ պետության վարած քաղաքականությունն արդյունք տվել է, ավիաընկերությունները շարունակում են ընդլայնել թռիչքների ուղղությունները: Ապրիլից Գյումրու <<Շիրակ>> օդանավակայանից չվերթեր իրականացնող <<Տարոն-Ավիա>> ընկերությունը հունիսի 30-ից սկսեց նոր` դեպի Մոսկվա չվերթը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ ավիաընկերության թռիչքների մեկնարկն ու ուղղությունների ավելացումը կնպաստի տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության ակտիվացմանը: <<Զբոսաշրջությունը համարվում է Շիրակի մարզի զարգացման գերակա ռազմավարական ոլորրտ: Ես վստահ եմ, որ թռիչքները կկարողանան նպաստել մեր երկրում, մասնավորապես, մեր մարզում տուրիզմի զարգացմանը, որովհետև տուրիզմի համար մենք ունենք հրաշալի հնարավորություններ և հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստան հասնելու դժվարությունն է: Լիահույս եմ, որ այս թռիչքներն ու այսօրինակ այլ ձեռնարկները կնպաստեն ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջիկների այցելություններին դեպի մեր հրաշալի մարզ>>,- լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Խաչատրյանը:
<<Տարոն-Ավիա>> ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանն էլ վստահ է` գնային ճկուն քաղաքականությունը, անվտանգ և մատչելի ուղևորափոխադրումները, ընկերության հաջողության գրավականն են դառնալու:
Նշենք, որ <<Տարոն-Ավիան>> այժմ թռիչքներ է իրականացնում դեպի Ռոստով, Սամարա, Կրասնոդար: Գյումրի-Մոսկվա չվերթը մինչև հուլիս ամսվա վերջ կիրականացվի ուրբաթ օրերին, այսինքն շաբաթը մեկ անգամ, դրանից հետո շաբաթը երկու օր` ուրբաթ և կիրակի օրերին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41