Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում նշվեց ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը

02.07.2017

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում հուլիսի 2-ին տեղի ունեցավ <<25-ամյա սերտ գործընկերություն և նոր հեռանկարներ>>. հիշելով անցյալը, նայելով դեպի ապագան խորագիրը կրող միջոցառում` նվիրված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակին:
Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի Առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, այլ հյուրեր:
Ողջույնի խոսքում Շիրակի մարզպետը կարևորեց հայ-ամերիկյան երկարամյա բարեկամությունը, ընդգծելով, որ ԱՄՆ-ը մեծ ներդրում է ունեցել 1915 թվականի Եղեռնից հետո հայ որբերի, փախստականների օգնության ու աջակցման գործում: <Հարգելի' հյուրեր, բարի գալուստ Շիրակի մարզ, բարի գալուստ Գյումրի. մեր երկու ժողովուրդների բարեկամության պատմությունը շատ ավելի երկար է, քան այս քսաննհինգ տարիները, խոսքս Մեծ Եղեռնից հետո ամերիկյան կառավարության օժանդակության մասին է, անկախության հաստատումից հետո էլ ԱՄՆ-ը այն առաջին երկրներից էր, ով ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց: Մեր միջպետական հարաբերություններում, իհարկե, անուրանալի է ԱՄՆ ՄԶԳ ներդրումը, տիկին Գրիզեր՝ սկզբից աղետի հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերով, հետո նաև՝ տնտեսական: Մենք լիահույս ենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է դեռ շատ երկար ժամանակ և այն ծրագրերը, որոնք դուք իրականացնում եք, մասնավորապես, տնտեսական զարգացմանը միտված, տուրիզմի զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկությունների, գյուղատնտեսական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը միտված ծրագրերը կլինեն շարունակական և մենք Ձեր ներկայությունը ավելի շատ կզգանք մեր մարզում>,- նշեց Արթուր Խաչատրյանը:
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Հայաստանի Առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն էլ ամփոփելով քառորդ դարում արված աշխատանքը, խոսեց իրականացված տարաբնույթ ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադառնալով <Ուրբան > կայուն զարգացման հիմնադրամի կողմից բնակարանների գնման վկայագրերի հանձման ծրագրին, որի միջոցով Շիրակի և Լոռու մարզերում բնակարանատեր է դարձել մոտ 7000 ընտանիք: Դեբորա Գրիզերը վստահություն հայտնեց, որ հայ-ամերկյան բարեկամությունը շարունակվելու է, իսկ համագործակցությունը նոր պտուղներ է տալու:
Այնուհետև տեղի ունեցավ <Լրատուն> շրջիկ մեդիա թանգարանի ներկայացում և մրցույթ-վիկտորինայի անցկացում՝ Հայաստանում ԱՄՆ աջակցության թեմայով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37