Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային զորակոչը մեկնարկել է

02.07.2017

Հայաստանում մեկնարկել է 2017 թվականի ամառային զորակոչը: Հուլիսի 2-ին Շիրակի մարզից հայկական զինված ուժեր ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները: Ավանդույթի համաձայն օրը տոնական էր և Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով ծնողներն ու հարազատները ծառայության ճանապարհեցին իրենց զավակներին:
Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք: Շիրակի մարզպետը մեր երկրին` խաղաղություն, նորակոչիկներին` բարի և անվտանգ ծառայություն, ծնողներին համբերություն մաղթեց: <Բոլորիս համար այսօր շատ հուզիչ պահ է: Սիրելի՛ նորակոչիկներ, դուք այսուհետ ապահովելու եք մեր երկրի անվտանգությունը: Ձեր ուսերին մեծ բեռ է ընկնելու, մեր կյանքը ձեզանից է կախված: Հեշտ չի լինելու, բայց կարողանալու եք բոլոր փորձությունների միջով անցնել: Ծնողների համար այսօր շատ բարդ է, հատկապես նրանց համար, ովքեր առաջին զինվորին են բանակ ուղարկում: Դժվար է լինելու, բայց ձեր տղան հետ է գալու՝ մեծ դպրոց անցած և տղամարդ դարձած»,- նշել է Շիրակի մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42