Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լեհաստանի պատվիրակությանն ընդունեց Շիրակի մարզպետը

03.07.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ղեկավարությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները հուլիսի 3-ին ընդունեցին Լեհաստանի Պոդլասկե վոյեվոդության պատվիրակությանը: Պատվիրակությանը Շիրակի մարզ էր ուղեկցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Արթուր Խաչատրյանը ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ այս այցը նոր հիմք կհանդիսանա արդեն ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել խորացմանը: <Հայ և լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, դեռ միջնադարից հայերը Լեհաստանում ապրել են, ձևավորել համայնք, այդ է վկայում այժմ արդեն բավական ամուր հայկական համայնքը Լեհաստանում: Հիմա էլ Հայաստանի և Լեհաստանի միջև կապերը լուրջ հիմքերի վրա են, ցանկալի կլինի, որ խորանան նաև միջմարզային հարաբերությունները: Մենք շատ հետաքրքրված ենք համագործակցույթամբ>,- նշեց Շիրակի մարզպետը: Պարոն Խաչատրանն ուրախությամբ փաստեց, որ Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունի զբոսաշրջության զարգացման առումով. <Զբոսաշրջության զարգացմանը պետական մակարդակով է մեծ ուշադրություն դարձվում, ձեզ պետք է ասեմ, որ այժմ մեկնարկել են Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման աշխատանքները: Դրանից զատ Շիրակի մարզն ունի պատմամշակութային այնպիսի կոթողներ, որոնք եզակի են, էկոտուրիզմի և էքստրեմալ տուրիզմի համար նպաստավոր պայմաններ: Դրանց զարգացմանը կնպաստի <Հյուսիս-հարավ> մեծամասշտաբ ճանապարհաշինական ծրագրի իրականացումը>:
Լեհական պատվիրակությունը մարզպետ Արթուր Խաչատրյանից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, Լեհաստանի կենտրոնական կառավարության ներկայացուցիչն ու Պոդլասկե վոյեվոդության մարշալեկի տեղակալ Մաչեյ Ժիվնոն կարևորեցին մարզային մակարդակով համագործակցությունը:
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին էլ ելույթում նշեց. <Հարգելի պարոն Խաչատրյան ես ուրախ եմ, որ Ձեր կողմից նկատում եմ այսօրինակ հետաքրքրվածություն երկու երկրների մարզերի միջև կապերի խորացման առումով, կարծում եմ, եթե կա փոխադարձ հետաքրքրվածություն` որոշակի ձեռքբերումներ կարձանագրենք ապագայում>:
Բիալիստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկին ուրախությամբ ընդգծեց, որ Գյումրիում արդեն երկրորդ անգամ է, առաջին անգամ այցելել է 2013 թվականին, երբ Գյումրի քաղաքի հետ համագործակցության հուշագիր են ստորագրել` մշակույթի և սպորտի բնագավառներում համագործակցության վերաբերյալ:
Այնուհետ ծավալվեց հետաքրքիր քննարկում-երկխոսություն, որն ավարտվեց նոր գործնական ծրագրերի մշակման ու հանդիպման պայմանավորվածությամբ:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:57:05