Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աղբահանության խնդիրը Շիրակի մարզպետի ուշադրության կենտրոնում

04.07.2017

Հուլիսի 4-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորած մարզային աշխատանքային խումբը եղել է Առափի գյուղի վարչական տարածքով անցնող Գյումրի գետակի այն հատվածում, որի աղբակուտակմանն օրերս անդրադարձել էր ֆեյսբուքյան գյումրեցի օգտատերերից մեկը: Լրագրողների հետ զրույցում պարոն Խաչատրյանը նախ շնորհակալություն է հայտնել օգտատիրոջն այսօրինակ խնդրի բարձրաձայնման համար. <Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացուն, ով այս ամենի մասին բարձրաձայնեց, ձեզ էլ, հարգելի լրատվամիջոցներ, կոչ եմ անում նման դեպքերում դիմել մեզ, տեղեկացնել խնդիրների մասին, օգնել բացահայտելու դրանք: Մեզ համար ամենակարևորը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է, ճիշտ է անցկացրել ենք շաբաթօրյակներ, սակայն դրանք չեն կարող լիարժեք արդյունք ունենալ, եթե մենք քայլեր չձեռնարկենք խնդիրը կանխելու համար>: Շիրակի մարզպետը նշել է, որ այդ աշխատանքներում կարևորում է զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը, քանզի մամուլի միջոցով քարոզարշավի իրականացումը կարող է վերաբերմունք փոխել. <Աղբը աղբաման նետելուն երեխան պետք է սովորի մանկապարտեզից ու դպրոցից, այսինքն պետք է ձևավորվի <էկոդաստիարակություն> կամ ավելի լավ արտահայտություն կա` <Էկոխիղճ>: Օրենքն ասում է, որ և աղբ նետողն է պտասխանասխանատվություն կրում, և նա, ով պատասխանատու է աղբը մաքրելու համար>:
Ինչ վերաբերում է տարածքի մաքրման աշխատանքների իրականացմանը, մարզպետը նշել է, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն համայնքի և պետության միջոցներով:
Առափիից հետո աշխատանքային խումբը շրջայց է կատարել նաև ավտոկայանին հարակից հատվածներից մեկում, որտեղ ևս բավական աղբ է կուտակված:
Նշենք, որ <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակներում մինչ օրս մարզում գտնվող 337 աղբավայրերից 215-ն արդեն փակված են, 28 աղբավայրերի համար կառավարություն ֆինանսական հատկացումների համար ծրագրեր են ներկայացվել, 7-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ են: 87 աղբավայրեր առայժմ մնում են մշտական շահագործման:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56