Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշաքար և ցայտաղբյուր Աշոտ Շահբազյանի հիշատակին

05.07.2017

Հուլիսի 5-ին Ախուրյանի գյուղապետարանի հարևանությամբ բացվեց ապրիլյան պատերազմի ժամանակ Ջեբրայիլում նահատակված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի հուշաքարն ու նրա անվամբ ցայտաղբյուր։ Մինչև հուշաքարի բացման արարողությունը Աշոտի ծնողները, հարազատներն ու միջոցառման մասնակիցներ՝ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը և ուրիշներ, նախ Ախուրյանի պանթեոնում մասնակցեցին հոգեհանգստի արարողությանը, խնկարկեցին ու ծաղիկներ դրեցին Աշոտի գերեզմանին:
Հուլիսի 5-ը Աշոտի ծննդյան օրն է, նա կդառնար 24 տարեկան: Գյուղապետարանի հարևանությամբ վեր խոյացած հուշաքարի բացման պատիվը տրվեց Աշոտի եղբորը և ծառայակից ընկերոջը: 
,, Ես շատ հպարտ եմ, որ նման զավակ եմ դաստիարակել, սակայն ինչ-որ տեղ զղջում եմ, որ զինվորական դառնալու նրա ցանկությանը ես եմ նպաստել,, ,-խոսքում նշեց Աշոտի հայրը:Ասկերանում ինքը եղբոր հրամանատարն էր, դրանից հետո տեղափոխվեց Ջեբրայիլ։ Դեպքի օրը հրաման է տվել զինվորներին հետ քաշվել, ինքը վերցրել է զենքն ու մենակ կռիվ տվել, որ իր զինվորների գլխից մազ չպակասի,,: ,,Աշոտիս հետ վերջին անգամ խոսեցի մարտի 31-ին,- պատմում է մայրը` տիկին Լարիսան,  ասի Աշոտ ջան, որ դիրքեր բարձրացար ամսի մեկին, անպայման կզանգես։ Դա եղավ վերջին զանգը,,:Միջոցառման մասնակիցները զարմացան իմանալով, որ Աշոտը խիզախ ու արի սպա լինելուց բացի, եղել է ,,Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր,, հիմնադրամի կամավոր դոնոր: Աշոտի հայրը և հոր հորեղբոր որդիներն Արցախյան ազատամարտի մասնակիցներ են եղել, վերջիններս զոհվել են Շուշիի ազատագրման համար մղված մարտերում,,:  

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58