Նորություններ
Ուղերձ Սահմանադրության օրվա կապակցությամբ
05.07.2017
Սիրելի՛ շիրակցիներ
Ի սրտե շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր պետության համար Սահմանադրությունն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից է: Այն կայուն հիմք է երկրի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման համար:
Մայր օրենքը երաշխավորում է մեր բոլորի հավասարությունն օրենքի առջև, ապահովում քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, պահպանում սոցիալական կայունությունն ու ներդաշնակությունը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս քաջառողջություն, տոկունություն` հանուն մեր երկրի, Շիրակ աշխարհի:
Վստահ եմ` սահմանադրական արժեքների ու նորմերի հետագա ամրապնդումը կդառնա մեր ապագա հաջողությունների և ձեռքբերումների հուսալի երաշխիքը, մեր ապրելակերպի և գործունեության հիմնասյունը:
Շիրակի մարզպետ՝ Արթուր Խաչատրյան