Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է <Հյուսիս-Հարավ> ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի պատասխանատուի հետ

06.07.2017

Արթուր Խաչատրյանը հուլիսի 6-ին հանդիպեց <Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ> ընկերության մենեջեր Լյու Մինծիենին: <Ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ ծանոթության համար, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ճանապարհաշինական աշխատանքները կենսական նշանակություն ունեն մեր երկրի, մասնավորապես, մեր մարզի համար: Աշխատանքների ավարտից հետո կունենանք բարեկարգ ճանապարհ, իսկ Երևանից Գյումրի երթևեկելը և ավելի հեշտ կլինի, և ավելի կաճ ժամանակ կխլի մեզանից: Բացի այս, ճանապարհի կառուցումը կնպաստի դեպի Վրաստան փոխադրումների մատչելության բարձրացմանը: Մեզ համար կարևոր է աշխատանքների բարձր որակը >,- փաստել է Շիրակի մարզպետը:
Լյու Մինծիեն շնորհակալություն հայտնեց մարզպետից ջերմ ընդունելության համար` կարևորելով մարզի ղեկավարության հոգատար վերաբերմունքն իրենց աշխատանքներին: <Մենք այժմ շուրջ 300 աշխատակիցներ ունենք, ովքեր հայեր են, առաջիկայում աշխատանքների ծավալներն ավելանալու են, սպասում ենք Չինաստանից նոր տեխնիկայի ներկրման, այդ ժամանակ ևս 10 նոր աշխատատեղ կբացվի մեզ մոտ>,- մարզպետին տեղեկացրեց չինական ընկերության ներկայացուցիչը:
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ պատրաստակամ է աջակցելու ընկերությանը` իրավասությունների սահմաններում:
<Հյուսիս-հարավի> Տրանշ 3-ի Թալին – Գյումրի հատվածը 46կմ է`Թալին – Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ – Գյումրի (27,5 կմ), Թալին – Լանջիկ հատվածում ներկայումս ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։
Նշենք, որ <Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը> խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի – Երևան – Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59