Նորություններ
Հանդիպում-քննարկում` սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողների հետ
06.07.2017
Հուլիսի 6-ին Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ ՄԲԿ-ի Գյումրու գրասենյակի կողմից կազմակերպվել էր հանդիպում-քննարկում՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողների հետ, որին մասնակցել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ԸԿԵԻՊ բաժնի պետ Լ. Գորգինյանը: Հանդիպման նպատակն էր սոցիալական համագործակցության ցանցի անդամների ակտիվության բարձրացումը, քննարկվող դեպքերի ընթացքում առաջացող հիմնական դժվարությունները և դրանց լուծմանն ուղղված քայլերը: Լ. Գորգինյանը ներկայացրեց երեխաների պաշտպանության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունը՝ այն է երեխայի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի վերականգնումը և դրա հետ կապված քայլերը՝ համաձայն ՀՀ ԱևՍՀ նախարարի 2017 թվականի մարտի 15-ի N 45-Ա/1 հրամանով հաստատված ճանապարհային քարտեզի: Հանդիպման ընթացքում լսեցին նաև քաղաքացիների, ովքեր հայտնվել էին կյանքի դժվարին իրավիճակներում: Ըստ խնդիրների առաջնահերթության՝ առաջարկվեցին լուծումներ մարզպետարանի և Գյումրի-2 սոցիալական աջակցության տարածքային բաժնի կողմից: