Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նոր ընկերություն է բացվել

07.07.2017

Հուլիսի 7-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Ռուբի լաբս» ընկերության բացման արարողությունը, որին մասնակցեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը, հյուրեր, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և ուսանողներ:
«Ռուբի լաբս» ընկերությունն առաջարկում է տարատեսակ WEB համակարգերի (SPA, SaaS, RESTful API) բարձրորակ ծրագրային ապահովում, բիզնես գաղափարի՝ WEB տիրույթում ներկայության ամենահարմար ձևի մշակում, oգտագործելով 2005 թվականից դինամիկ զարգացող Ruby on Rails ծրագրային միջավայրն ու իր 10 տարուց ավել հղկվող գործնական փորձը։
Ողջունելով նորաբաց ընկերության ներկայացուցիչներին` Շիրակի մարզպետը նշեց. <Այս գեղեցիկ շենքում ևս մեկ նոր ընկերություն է իր աշխատանքը սկսելու` նպաստելով մեր քաղաքի, մարզի, երկրի զարգացմանը, որովհետև մեր երկրի ապագան տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ է, ընդհանրապես, աշխարհի առաջընթացը պայմանավորված է այս բնագավառի զարգացմամբ: Ես ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում: Գյումրին, Շիրակը արհեստի ու արվեստի կենտրոն լինելուց բացի թող դառնա տեխնոլոգիական կենտրոն>:
«Վերջին 5 տարիներում աշխատելով Երևանի տարբեր կազմակերպություններում, ուսումնասիրելով վերջիններիս բիզնես մոդելները՝ որոշեցինք Գյումրիում հիմնել WEB ծրագրավորման ընկերություն, որը լինելու է ծրագրային ապահովման ինդուստրիայի լավագույն փորձի կրողն ու զարգացնողը մեր հարազատ քաղաքում»,- ասաց ընկերության հիմնադիր Մելիք Փիլոսյանը:
ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը նախ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետից ու Գյումրու քաղաքապետից ձեռնարկները ողջունելու և աջակցելու համար, այնուհետ ընդգծեց, որ Ռուբի Լաբսի հիմնադրումն առաջին հերթին կարևոր է նրանով, որ ներգաղթի փայլուն օրինակ է և մոտիվացիա այն մասնագետների համար, ովքեր տարիներ առաջ արտագաղթել են Գյումրիից։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23