Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բակային ճամբար Գյումրու թիվ 8 դպրոցում

13.07.2017

 Գյումրու թիվ 8 դպրոցում մեկնարկել է Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական ﬕության ճամբարը` ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ՀԵՄ վարչության և ՀՅԴ Գյումրու կոմիտեի համատեղ ջանքերով: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այցելեց ու անմիջական մթնոլորտում շփվեց բակային ճամբարի մասնակից դպրոցականների հետ, ովքեր ոգևորությամբ զրուցեցին ու մարզպետին պատմեցին իրենց առօրյայից: <Դեռ 90-ականների սկզբներից ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները բակային ճամբարներ են կազմակերպում: Ուրախ եմ, որ դուք հիմա այստեղ եք և ձեր առօրյան բովանդակալից եք դարձնում, ստանում հայեցի ու ազգային դաստիարակություն, ինձ համար էլ այսօր օրն հետաքրքիր ու ոգևորիչ սկսվեց, երբ ձեզ տեսա>,- ողջունելով ճամբարի մասնակիցներին ասաց Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ երկշաբաթյա ճամբար այցելում են 176 դպրոցականներ, ովքեր առավոտյան ժամը 10-ից ﬕնչեւ 16:00-ը մասնակցում են տարբեր պարապմունքների, սովորում են հայ ժողովրդի պատմություն, ազգային եւ հայրենասիրական երգեր, անցկացնում` տարատեսակ մրցույթներ ու հետաքրքիր խաղեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31