Նորություններ
Շիրակի մարզպետը հանդիպել է ներդրումային ծրագրեր ունեցող գործարարներին
13.07.2017
Հուլիսի 13-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է մարզի մի շարք գործարարների հետ: Հանդիպման ընթացքում գործարարները մարզպետին ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերը և դրանք կյանքի կոչելու հետ կապված խնդիրները, ինչպես նաև ծրագրերին վերաբերող այլ հարցեր: Հանդիպման նպատակն է եղել պատասխանել գործարարներին հուզող հարցերին, տրամադրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:
Արթուր Խաչատրյանը հանդիպման ընթացքում կարևորել է ծրագրերի իրատեսականությունն ու դրանց իրականացումը, ինչը կնպաստի մարզում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական առաջընթացին: