Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին Շիրակի մարզից կմասնակցեն 13 թիմ-ընտանիքներ

13.07.2017

2017 թվականի հուլիսի 17-22-ը Ծաղկաձորում 14-րդ անգամ կանցկացվի ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հանրապետական եզրափակիչ փուլը: Մրցումներին Շիրակի մարզից կմասնակցեն 13 թիմ-ընտանիքներ` 39 անդամ և 2 ղեկավար-ներկայացուցիչներ:
Մրցույթի մասնակից թիմ-ընտանիքներին հուլիսի 13-ին հանդիպել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մարզպետը, կարևորելով մարզական այս միջոցառմանը թիմերի լավագույն մասնակցությունը, նշել է. «Շիրակի մարզն ավանդաբար աչքի է ընկել մարզական հաջողություններով: Երբ ես փոքր էի, Գյումրի ու Շիրակ որ ասում էին, հասկանում էինք Յուրի Վարդանյան, հիմա էլ Շիրակի մարզը բազմաթիվ մարզիկներ ունի, ովքեր բարձունքների են հասել: Ես ուզում եմ, որ այդ ավանդույթը շարունակվի, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին էլ մեր մարզը միշտ աչքի է ընկել, հիմա էլ ձեզ հաջողություններ եմ մաղթում, իհարկե, նաև հաղթանակ»:
Նշենք, որ տարբեր տարիների «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթներում Շիրակի մարզից հաղթող ու մրցանակակիր են ճանաչվել «Ալեքսանյաններ» /Գյումրի/,«Գեղամյաններ» /Ախուրյան/, «Ջուհարյաններ» /Գյումրի/, Խաչատրյաններ» /Գյումրի/ և «Միքայելյաններ» /Աշոցք/ թիմ-ընտանիքները:

2017 թվականի մրցույթն անց է կացվեու չորս խմբերով՝ ելնելով ընտանիքի երեխայի տարիքից: Միջոցառման ծրագրում ընդգրկված են 6 մրցաձևեր` խաղային փոխանցավազք՝ 30 մ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդակներով, հեռացատկ՝ տեղից,խաղային փոխանցավազք՝ 80 մ:
Մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները պարգևատրվում են վկայագրերով, մեդալներով և դրամական մրցանակներով` 1-ին տեղ` 500.000 դրամ, 2-րդ տեղ` 400.000 հազար դրամ, 3-րդ տեղ` 300.000 դրամ:
Յուրաքանչյուր տարիքային խմբում առանձին մրցաձևերից 1-ին տեղը գրաված ընտանիքները պարգևատրվում են 100.000 , 2-րդ տեղը՝ 50.000 և 3-րդ տեղը՝ 30.000 դրամ մրցանակներով: Պարգևատրվում է նաև յուրաքանչյուր տարիքային խմբի ամենակրտսեր մասնակիցը՝ 100.000դրամով: Մրցույթում ընդհանուր հաշվարկով առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված պատվիրակությունները պարգևատրվում են համապատասխան գավաթներով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23