Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է բացվել

14.07.2017

Շիրակի մարզի սահմանամերձ Բավրա գյուղում հուլիսի 14-ին <Նոր հատիկ> անունը կրող գործարան է շահագործման հանձնվել: Առաջին հայկական հնդկացորենը մոտ օրերս արդեն կլինի հայաստանյան խանութներում: Հնդկացորեն ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքը կունենա Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ENPARD)և <Հայաստան> համահայկական հիմնադրամի` Դեվեճիէան, Էքսերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորման շնորհիվ:
<Մեզ համար այսօր հիշարժան օր է և ոչ միայն նրա համար, որ բացվում է նոր գործարան, այլ նաև այն բանի համար, որ սրանով մենք առաջին քայլն ենք անում մեզ մոտ գյուղատնտեսության բարեփոխումների ճանապարհին: Գաղտնիք չէ, որ եթե կարողանանք զարգացնել հնդկացորենի մշակումը Հայաստանում, մասնավորապես, Շիրակի մարզում, կկարողանանք հնդկացորեն արտադրողների և հնդկաձավար մշակողների համար մեծ դաշտ ստեղծել: Բնակիչների համար կկարողանանք ստեղծել եկամտի աղբյուր, երբ հողից իսկապես շահույթ կստանան: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բարերարներին ու աջակիցներին այս հիասքանչ ձեռնարկի համար>,-ասել է Շիրակի մարզպետը:
Նշենք, որ արտադրամասեր են բացվել Բավրայում և Ծովագյուղում, արտադրամասերին մշտապես հնդկացորեն ապահովելու համար 67 համայնքների 551 ֆերմերներ են ընդգրկվել հինգ մարզերի 33 կոոպերատիվներում: Բավրայի գործարանը համախմբում է 28 կոոպերատիվների Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերից:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01