Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներկայացվեցին ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջետային գործընթացների գնահատման արդյունքները

14.07.2017

Հուլիսի 14-ին << Հայկական Կարիտաս >> բարեսիրական և <<Բիոսոֆիա>> առողջապահության , բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման հասարարկական կազմակերպությունը Շիրակի մարզպետարանում կազմակերպել էր <<Արամազդ> համայնքի հետ, համայնքի համար>> համայնքների զարգացման ծրագրերի համատեքստում իրականացված Շիրակի մարզի բյուջետային գործընթացների գնահատման արդյունքների ներկայացումն ու քննարկումը, որին ներկա Էր ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը:
2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում իրականացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, և Գեղարքունիքի մարզերի թվով 15 գյուղական համայնքների բյուջետային գործընթացների հրապարակայնության , թափանցիկության , հաշվետվողականության և բնակիչների մասնակցության գնահատում :Գնահատման նպատակն էր` նպաստել համայնքների բյուջետային գործընթացների հրապարակայնության ու թափանցիկության ապահովմանը և հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև խթանել համայնքներում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին: Շիրակի մարզում գնահատումն իրականացվել է Անիավան, Լեռնակերտ, Հայկասար, Ջրափի և Տուֆաշեն համայնքներում, որի պատասխանատուն է<<Բիոսոֆիա>> առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման ՀԿ-ն:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01