Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոցքի <Տիրամայր Նարեկ> հիվանդանոցն ունի նոր տոմոգրաֆիկ կաբինետ

14.07.2017

Աշոցքի <Տիրամայր Նարեկ>  հիվանդանոցն այսուհետ շրջանի, Շիրակի մարզի ու Ջավախքի բնակչությանը կկարողանա բժշկական նոր ծառայություն մատուցել, հուլիսի 14-ին հիվանդանոցում բացվել է  համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ: Կաբինետի բացմանն աջակցել է Հայաստան համահայկական հիմնադրամը` Դեվեճիէան, Էքսերճիէան, Շիմշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամաբ:  Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ողջունելով ներկաներին, խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Հայաստան համահայկական հիմնադրամին ու բարերարներին, այնուհետև բժշկական անձնակազմին կոչ արեց առավել մարդասիրական աշխատանք ցուցաբերել, քանզի ցանկացած ամենավերջին արտադրության սարքավորում կկորցնի նշանակությունը, եթե մասնագիտական ու մարդկային մոտեցում չցուցաբերվի. <Այսօր մեզ համար կարևոր, նշանակալից օր է, քանի որ Շիրակի մարզի հյուսիսում` Աշոցքում, ժամանակակից պահանջներին համապատասխան այս հիվանդանոցում , որը Հռոմի Պապի  նվերն է հայ ժողովրդին, մենք նոր ծառայություն ենք մատուցելու: Սա նշանակում է, որ մարզի, շրջանի բնակչությունն այսուհետ ստիպված չի լինելու հասնել  մայրաքաղաք: Այս քայլով մենք  մեղմում ենք անհամաչափությունը, ցույց ենք տալիս, որ որ առաջնակարգ բժշկական ծառայություն հնարավոր է ստանալ նաև տեղում>,- ասել է Արթուր Խաչատրյանը:             Նշենք, որ <Տիրամայր Նարեկ>  հիվանդանոցը տարեկան սպասարկում է 3000ստացիոնար և 30000ամբուլատոր հիվանդների, անցկացնում 1500 վիրահատություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23