Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարճաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների լուծման ծրագրերի նախանշում

19.07.2017

 Շիրակի մարզպետն այցելել է Անիի տարածաշրջանի համայնքներ
Անիի տարածաշրջան այցելության առաջին կանգառը Անիավան համայնքում էր, մինչ համայնքի բնակիչների հետ հանդիպումը Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը եղավ սահմանային ուղեկալում՝ պատմական Անի մայրաքաղաքի ավերակները դիտելու, այնուհետև մարզային իշխանության ներկայացուցիչները այցելեցին Երերույքի տաճար, որը դեռ 1995 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկ: Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը նշեց, որ նշված վայրեր այցելության գլխավոր նպատակը տարածքները զբոսաշրջիկների համար առավել հետաքրքիր դարձնելն է. <Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի զբոսաշրջային քարտեզում Շիրակի տեսարժան վայրերը մեծ ընդգրկվածություն չունեն, այս առումով մենք անելիքներ ունենք, քանի որ թե պատմական Անիի ավերակները, թե հատկապես Երերույքի հիասքանչ տաճարը մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել ու նպաստել տուրիզմի զարգացմանը >:
Ինչպես Անիավան, Անիպեմզա, այնպես էլ Բագրավան, Հայկաձոր, Գուսանագյուղ, Ջրափի և տարածաշրջանի մի շարք համայնքներում մարզպետն հանդիպեց գյուղերի բնակիչների հետ, անմիջական ու ջերմ մթնոլորտում քննարկվեցին մարզին ու գյուղերին հետաքրքրող մի շարք ծրագրեր, գյուղացիրները մարզպետի հետ կիսեցին իրենց հոգսերը, դարդուցավը: Տարածաշրջանի համայնքներին հուզող հիմնահարցերից էր խմելու և ոռոգման ցանցերի նորոգման հարցերը, տանիքների նորոգումը, հակակարկտային կայանների տեղադրումը: <Խոսքը երկարաժամկետ ու կարճաժամկետ խնդիրների գույքագրումն է, պետք է կարողանանք հասկանալ հստակորեն համայնքներն իրապես ինչի կարիք ունեն, ինչ ծրագրեր պետք է իրականացնենք, որ այսուհետ խոսենք ոչ թե, ասենք, վնասի փոխհատուցման, այլ արդյունավետ զարգացման մասին: Խոսքս արդյունավետ ժամանակակից հակակարկտային կայանների՝ հրթիռային կայանների մասին է, կառավարություն մենք արդեն դիմել ենք, որպեսզի Շիրակի մարզը ևս ընդգրկվի նշյալ պիլոտային ծրագրում, այդ նպատակով էլ մարզին հատկացված հրատապ խնդիրների լուծման ծրագրից գումարներ կհատկացնենք>,- բնակիչների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:
Համայնքներ այցելությունից հետո Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ Մարալիկի քաղաքապետարանում խորհրդակցություն անցկացվեց Անիի տարծաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետը լսեց համայնքապետերին հուզող հիմնահարցերը, այնուհետև հանձնարարեց համայնքների ղեկավարներին առաջիկա շաբաթվա ընթացքում մշակել և մարզպետարան ներկայացնել իրենց մտահոգող հիմնական մի քանի խնդիրներ: Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքներում աղբահանության խնդիրներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54